Վնասի նվազեցման ոլորտում համայնքային ներուժի ամրապնդում Հայաստանում տարածաշրջանային գործընկերության միջոցով Դեկտեմբերի 11-ին և 12-ին, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ գրասենյակում անցկացվեց տարածաշրջանային փոխանակման ծրագրի երկրորդ փուլը՝ Վրաստանի գործընկեր կազմակերպությունների՝ New Vector և Mandala, ինչպես նաև Médecins du Monde (MdM) ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հոկտեմբերին MdM-ի կողմից կազմակերպված չորսօրյա ուսումնայցի ընթացքում վնասի նվազեցման ոլորտի հայ մասնագետները և համայնքային ներկայացուցիչները Վրաստանում հանդիպել էին մի շարք կազմակերպությունների՝ Step to the Future, Mandala, GeNPUD և New Vector, ուսումնասիրելով նրանց ծառայությունների մոդելները, համայնքային ներգրավման գործիքները և փաստաբանական փորձը։ Այդ այցի նպատակն էր ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը և փոխանցել գործնական գիտելիքներ, որոնք կարող են զարգացնել աշխատանքը Հայաստանում՝ PWUD/PWID համայնքի հետ։
Երևանում անցկացված երկրորդ փուլը կենտրոնացած էր երեք հիմնական ուղղության վրա՝ համայնքային նախաձեռնությունների ձևավորում և գործարկում, գերդոզավորման կանխարգելում և առաջին օգնություն, թմրանյութերի որակի ստուգում և տեղեկատվացված օգտագործում։ Վրաստանի փորձագետներ Լաշա Աբեսաձեն և Տեմո Խաթիաշվիլին ԻԱԻՄ ՍՀԿ թիմի հետ իրականացրին երկօրյա ինտենսիվ դասընթաց՝ ընդգրկելով համայնքի մոբիլիզացում, հաղորդակցություն, փաստաբանական ռազմավարություն, ինչպես նաև նալոքսոնի կիրառման, առաջին օգնության և նյութերի անվտանգության գնահատման գործնական մեթոդներ։
Ծրագրի հիմնական նպատակներն էին․
- Զարգացնել ԻԱԻՄ ՍՀԿ-իթիմի մասնագիտական կարողությունները՝ անդրադառնալով ոլորտի միջազգային լավագույն փորձին։
- Ամրապնդել գործընկերային մեխանիզմները Հայաստանի և Վրաստանի կազմակերպությունների միջև։
- Խթանել PWUD/PWID համայնքի ներգրավվածությունն ու ինքնազբաղվածությունը Հայաստանում։
- Ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը վնասի նվազեցման ոլորտում։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է դեպի ավելի ուժեղ, միասնական և համայնքակենտրոն վնասի նվազեցման շարժում Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում։
Ծրագիրը իրականացվում է Աշխարհի բժիշկներ կազմակերպության աջակցությամբ։