Մեր մասին

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ հասարակական կազմակերպություն

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին մի խումբ բժիշկների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից՝ ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Այն Հայաստանում առաջինն է, որը ստեղծվել և ղեկավարվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ակտիվ մասնակցությամբ։

Կազմակերպությունն իր հիմնադրման օրվանից նախաձեռնել և իրականացրել է տարբեր միջոցառումներ և ծրագրեր՝ բարելավելու ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակը, բարձրացնելու ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը, բարձրաձայնելու ՄԻԱՎ-ով ապրող անձնանց հիմնախնդիրները, վերացնելու խարանը և խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ։

Ժամանակի ընթացքում Կազմակերպությունն ընդլայնել է իր գործունեության ոլորտները՝ ներառելով պալիատիվ բժշկական օգնության, ցավային համախտանիշի կառավարման և ԹՆՕ-ների շրջանում վնասի նվազեցման ոլորտները։ Կազմակերպությունն այժմ իրականացվող ծրագրերի և միջոցառումների միջոցով նպաստում է ՄԻԱՎ-ով ապրող անձանց, պալիատիվ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, թմրամիջոցներ օգտագործողների, բնակչության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը՝ ապահովելով առանց խտրականության, արժանապատիվ ապրելու, սոցիալ-հոգեբանական և բժշկական ծառայություններից օգտվելու նրանց իրավունքը։

Կազմակերպության շահառուներին են ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, թմրամիջոց գործածող մարդիկ և պալիատիվ բժշկական օգնության կարիք ունեցող մարդիկ։

Կազմակերպությունն ակտիվ ջատագովություն է իրականացնում խտրականացնող օրենքների և պրակտիկաների փոփոխության և վերացման ուղղությամբ։

 Կազմակերպության գրասենյակը, որը հանդիսանում է և՛ ադմինիստրատիվ, և՛ համայնքային կենտրոն, գտնվում է Երևանում, սակայն Կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները հասանելի են ՀՀ ողջ տարածքում և ՀՀ-ից դուրս ապրող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց։ Կազմակերպությունը ներկայացուցիչներ ունի Լոռու և Շիրակի մարզերում։

Կազմակերպությունն անդամակցում է տեղական, տարածաշրջանային և միջազգային ցանցերի և կոալիցիաների, որոնք զբաղվում են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, մարդու իրավուքների, գենդերային հավասարության հիմնահարցերով։

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ հասարակական կազմակերպություն