Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ սոցիալական
հասարակական կազմակերպություն


Մենք կոչված ենք փոխելու աշխարհը: Մեր կազմակերպությունը գոյություն կունենա և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությանը բնորոշ կլինեն անտարբերությունն ու մերժողականությունը:

ՄԱԿ-ի օրեր

1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը, որտեղ առաջին անգամ նշվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից:
0
Խնամքի ծրագրի շահառուներ 2022-23
0
Կանխարգելման ծրագրի շահառուներ 2022-23
0
ՄԻԱՎ դրական նոր դեպքեր 2022-23
0
Թեժ գծին զանգեր 2022-23

Միջոցառումներ

Ֆեմինա 2024
Մարտի 14-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ` 2-րդ անգամ իրականացրեց «Ֆեմինա» ֆորումը։ Ֆորումին ներկա էին՝ պետական և միջազգային կառույցների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, բլոգերներ և ոլորտի փորձագետներ։
Ֆեմինա 2024-ը բաղկացած էր 3 հիմնական սեսիաներից, որոնց շրջանակում ներկայացվել են՝ առաջին անգամ Հայաստանում իրականացված Stigma Index հետազոտությունը, 2023թ.-ի ընթացքում ԻԱԻՄ ՍՀԿ-ի կողմից կազմված ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ իրավախախտումների վերաբերյալ տարեկան զեկույցը և ՀՀ-ում ՄԻԱՎ-ի հակազդման ազգային ծրագրերի գենդերային գնահատումը (նյութերը հասանելի են www.realwrp.org կայքում)։
Ֆորումն ինտերակտիվ ձևաչափով էր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին հնչեցնել իրենց հետաքրքրող հարցերը, քննարկել թեմային առնչվող տարբեր խնդիրներ և հանդես գալ առաջարկություններով։

Մեր թիմը

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Այստեղ կարող եք ծանոթանալ մեր կազմակերպության կողմից իրականացված հետազոտություններին և զեկույցներին։

Կապ

Կարող եք մեզ հետ կապ հաստատել զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարներին կամ գրելով մեր էլ․ հասցեին։
Անուն Ազգանուն*
Էլ. փոստ*
Հեռախոսահամար
Թեմա
Հաղորդագրություն*
Հետադարձ կապ

Միացի՜ր մեր թիմին որպես կամավոր և ունեցիր քո ներդրումը ՄԻԱՎ-ի կանխարգելման գործում։