Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ

Background Image
Background Image
Background Image

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում գենդերային բռնության դեմ» ծրագրի մեկնարկը

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում իրականացնում է սոցիոլոգիական հետազոտություն ՄԻԱՎ-ով ապրող կանանց և թմրամիջոց գործածող կանանց շրջանում գենդերային հիմքով բռնության դրսևորումներն ուսումնասիրելու նպատակով:

Հետազոտության մեթոդաբանությունն առավել արդյունավետ ու թիրախային մշակելու համար հետոզոտողն ու ծրագրի համակարգողը ֆոկուս խմբային հանդիպում էին կազմակերպել «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի աշխատակիցների հետ: Ֆոկուս խմբային հանդիպմանը մասնակցեցին տասնյոթ աշխատակիցներ՝ սոցիալական աշխատողներ, խորհրդատուներ, իրավաբանը, հոգեբաններ և այլն: Նշյալ աշխատակիցները ամենօրյա ուղղակի կամ անուղղակի աշխատանք են տանում ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ:

 

Առաջիկայում նախատեսվում է անցկացնել ևս մեկ ֆոկուս խմբային հանդիպում, որի արդյունքում դուրս կբերվեն բոլոր նրբությունները, առանձնահատկություններն ու գենդերային հիմքով պայմանավորված խտրականության դրսևորումները, որոնց ենթարկվում են թմրամիջոց օգտագործող կանայք:


«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

 

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: