Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ

Background Image
Background Image
Background Image

«Կյանք առանց ցավի» արշավի շրջանակներում կլոր-սեղան քննարկում

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Կյանք առանց ցավի» արշավի շրջանակներում կլոր-սեղան քննարկում ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության, Երևանի և ՀՀ մարզային պալիատիվ բուժօգնություն տրամադրող և այլ բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հանդիպման նպատակը պալիատիվ բուժօգնություն տրամադրողների համար փորձի փոխանակման հարթակ ստեղծելն էր, որի ընթացքում ոլորտի մասնագետները ներկայացրեցին իրենց ձեռքբերումներն ու աշխատանքում առաջացած խնդիրները, ինչպես նաև քննարկվեցին պալիատիվ խնամքի կազմակերպման նոր մոտեցումներն ու ոլորտը բարելավվելու առաջարկությունները, ցավային համախտանիշի կառավարման պրակտիկ հմտություններն ու իրավակարգավորումները:

Գրեթե բոլորի կողմից հնչեց որպես կարևորագույն խնդիր ցավազրկման հասանելիության հետ կապված խոչընդոտները, օրամորֆի բացակայությունը և ոլորտում գործող կառույցների հաղորդակցության բացակայությունը: