Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ սոցիալական
հասարակական կազմակերպություն


Մենք կոչված ենք փոխելու աշխարհը: Մեր կազմակերպությունը գոյություն կունենա և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությանը բնորոշ կլինեն անտարբերությունն ու մերժողականությունը:

ՄԱԿ-ի օրեր

1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը, որտեղ առաջին անգամ նշվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից:
0
Խնամքի ծրագրի շահառուներ 2022
0
Կանխարգելման ծրագրի շահառուներ 2022
0
ՄԻԱՎ դրական նոր դեպքեր 2022
0
Թեժ գծին զանգեր 2022

Միջոցառումներ

ԻԱԻՄ ՀԿ-ը Գյումրիում էր

Նոյեմբերի 28-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն թիմը Շիրակի պետական համալսաանում էր, որտեղ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ կազմակերպությունը նախաձեռնել է դասընթաց և «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» ծրագիրը: Կարևորելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվության լայն տարածումը հանրության շրջանում՝ մասնավորապես երիտասարդության շրջանում, ԻԱԻՄ ՀԿ-ն նախագահ Ժենյա Մայիլյանը ուսանողադասախոսական կազմին նախ ներկայացրեց՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ընդհանուր հիմունքները, խոսեց նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման մասին, ինչպես նաև անդրադարձավ ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ հոգեբանական և սոցիալական աշխատանքի առանձնահատկություններին: Այնուհետև դասընթացին հաջորդեց «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» ծրագիրը, որը մասնակիցներին հնարավարություն ընձեռեց ծանոթանալ ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հետ՝ լսել, հարցեր ուղղել, զրուցել և բացահայտել նրան: Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև հնչեցնել իրենց հետաքրքրող հարցերը: Ծրագրի շրջանակում ընթերցողն ու ընթերցվողը մարդիկ են և ընթերցողն իր նախընտրած գրքին ծանոթանում է առաջին դեմքով: Նախաձեռնության նպատակն է խթանել ներառականությունն ու բազմազանությունը՝ մարտահրավեր նետելով կարծրատիպերին և խտրականությանը:

Մեր թիմը

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Այստեղ կարող եք ծանոթանալ մեր կազմակերպության կողմից իրականացված հետազոտություններին և զեկույցներին։

Կապ

Կարող եք մեզ հետ կապ հաստատել զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարներին կամ գրելով մեր էլ․ հասցեին։
Անուն Ազգանուն*
Էլ. փոստ*
Հեռախոսահամար
Թեմա
Հաղորդագրություն*
Հետադարձ կապ

Միացի՜ր մեր թիմին որպես կամավոր և ունեցիր քո ներդրումը ՄԻԱՎ-ի կանխարգելման գործում։