Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ սոցիալական
հասարակական կազմակերպություն


Մենք կոչված ենք փոխելու աշխարհը: Մեր կազմակերպությունը գոյություն կունենա և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությանը բնորոշ կլինեն անտարբերությունն ու մերժողականությունը:

ՄԱԿ-ի օրեր

1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը, որտեղ առաջին անգամ նշվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից:
0
Խնամքի ծրագրի շահառուներ 2024
0
Կանխարգելման ծրագրի շահառուներ 2024
0
ՄԻԱՎ դրական նոր դեպքեր 2023-24
0
Թեժ գծի զանգեր 2024

Միջոցառումներ

ՄՀՀ ամփոփիչ նիստ
Դեկտեմբերի 19-ին Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) 2024 թ. ամփոփիչ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ առողջապահության նախարար և ՄՀՀ նախագահ Անահիտ Ավանեսյանը, ինչպես նաև նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Նիստի սկզբում ընտրվեց հանձնաժողովի նոր փոխնախագահ։ Ձայների մեծամասնությամբ այս պաշտոնում ընտրվեց «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության հայաստանյան ծրագրերի ղեկավար Կամո Դավթյանը։ Շնորհավորելով նորընտիր փոխնախագահին՝ ՄՀՀ քարտուղարը շնորհակալություն հայտնեց նախկին փոխնախագահ Ժենյա Մայիլյանին՝ տարիների արդյունավետ համագործակցության և նվիրված աշխատանքի համար։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի ԾՀԽ ներկայացուցիչները ներկայացրին ընթացիկ ծրագրերի արդյունքները և առաջիկա ծրագրի մանրամասները։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնեցին մի շարք հիմնախնդիրներ՝ առաջարկելով լուծումներ և բարելավման ուղիներ։ Քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց շարունակել աշխատանքները մի քանի կարևոր ուղղություններով։

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Այստեղ կարող եք ծանոթանալ մեր կազմակերպության կողմից իրականացված հետազոտություններին և զեկույցներին։

Կապ

Կարող եք մեզ հետ կապ հաստատել զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարներին կամ գրելով մեր էլ․ հասցեին։
Անուն Ազգանուն*
Էլ. փոստ*
Հեռախոսահամար
Թեմա
Հաղորդագրություն*
Հետադարձ կապ

Միացի՜ր մեր թիմին որպես կամավոր և ունեցիր քո ներդրումը ՄԻԱՎ-ի կանխարգելման գործում։