Մայիսի 18-ին, Թումանյանի այգում (ԹՈՒՄՈ) միավորվեցինք ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակին նվիրված միջոցառման շրջանակում։ Այս օրը ամբողջ աշխարհում նշվում է որպես կորուստների, հույսի և պայքարի օր։


Միջոցառման ընթացքում միասին կարեցինք հիշատակի #quilt՝ յուրաքանչյուր կտորը՝ մի պատմություն, մի մարդ, մի հուշ։ Այնուհետեև կազմեցինք կարմիր թելով միացյալ շրջան՝ որպես մեր միասնականության ու համերաշխության խորհրդանիշ։
Միջոցառման շրջանակում մեզ էին միացել նաև շուրջ 30 կամավոր, ովքեր անցորդներին փոխանցում էին տեղեկատվական նյութեր՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ իրազեկումը շարունակում է փրկել կյանքեր։


Իսկ միջոցառման ավարտին մոմավառությամբ հարգանքի տուրք մատուցեցինք բոլոր նրանց, ովքեր մահացել են ՁԻԱՀ-ից։
Այս օրը դարձավ ոչ միայն հիշատակի, այլ նաև կյանքի, ուժի ու շարունակվող պայքարի խորհրդանիշ։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր միացան։ Ձեր ներկայությունը կարևոր էր