Объявления

Мы призваны изменить мир

Գնառաջարկի հրավեր

Հարգելի գործընկերներ,

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ը՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացվող «ՄԻԱՎ-ով  ապրող և ԹՆՕ կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության դեմ հակազդում ՀՀ-ում»  ծրագրի շրջանակում հայտարարում է բուկլետների տպագրական աշխատանքների իրականացման մրցույթ, որի արդյունքում կընտրվի համապատասխան տպագրատուն:
Խնդրում ենք տրամադրել գնառաջարկ հետևյալ տեղեկատվության հիման վրա՝
-
Բուկլետների ծավալը՝ 15 էջ:
-
Բուկլետները տպագրվելու են հայերեն տարբերակներով:
-
Խնդրում ենք ներկայացնել գնառաջարկ յուրաքանչյուրից 50-100 օրինակի, 100-200 և 200-ից ավել օրինակների համար (թղթի տեսակի և որակի հետ կապված ևս ներկայացնել առաջարկներ):
-
Տպագրական աշխատանքների վերջնաժամկետը 25.08.2022:
Բուկլետի օրինակը կարող եք տեսնել այս հղումովgoogle drive

Գնառաջարկի ուղարկման վերջնաժամկետն է՝ 05.08.2022։ Խնդրում ենք ուղարկել Ձեր գնային առաջարկը՝ կնքված և ստորագրված հետևյալ էլ. հասցեներին՝ info@realwrp.org:
Մրցութի արդյունքում ընտրված կազմակերպության հետ կնքվելու է պայմանագիր:
Լրացուցիչ հարցերի դեպքում, կարող եք կապ հաստատել info@realwrp.org էլ. փոստով:

 

Գնառաջարկի հրավեր