Հարգելի գործընկերներ,
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ը՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացվող «ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆՕ կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության դեմ հակազդում ՀՀ-ում» ծրագրի շրջանակում հայտարարում է բուկլետների տպագրական աշխատանքների իրականացման մրցույթ, որի արդյունքում կընտրվի համապատասխան տպագրատուն:
Խնդրում ենք տրամադրել գնառաջարկ հետևյալ տեղեկատվության հիման վրա՝
- Բուկլետների ծավալը՝ 15 էջ:
- Բուկլետները տպագրվելու են հայերեն տարբերակներով:
- Խնդրում ենք ներկայացնել գնառաջարկ յուրաքանչյուրից 50-100 օրինակի, 100-200 և 200-ից ավել օրինակների համար (թղթի տեսակի և որակի հետ կապված ևս ներկայացնել առաջարկներ):
- Տպագրական աշխատանքների վերջնաժամկետը 25.08.2022:
Բուկլետի օրինակը կարող եք տեսնել այս հղումով` google drive
Գնառաջարկի ուղարկման վերջնաժամկետն է՝ 05.08.2022։ Խնդրում ենք ուղարկել Ձեր գնային առաջարկը՝ կնքված և ստորագրված հետևյալ էլ. հասցեներին՝ info@realwrp.org:
Մրցութի արդյունքում ընտրված կազմակերպության հետ կնքվելու է պայմանագիր:
Լրացուցիչ հարցերի դեպքում, կարող եք կապ հաստատել info@realwrp.org էլ. փոստով: