Հուլիսի 8-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի աջակցությամբ նախաձեռնեց աշխատաժողով «Մեթադոնային փոխարինող բուժման ընդլայնումը ՀՀ-ում» խորագրով: Միջոցառմանը ներկա էին ինչպես ոլորտի պատասխանատուներ, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Աշխատաժողովը մեկնարկեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն նախագահ Ժենյալ Մայիլյանի ողջույնի խոսքով:

«2019 թ. մեր կազմակերպությունը «Գլոբալ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ սկսեց իրականացնել ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում ծրագիրը։: Այս աշխատաժողովը լավ հարթակ է, որպեսզի միասին քննարկենք այս տարիների ընթացքում վերհանված խնդիրները և փորձենք լուծումներ գտնել դրանց համար»-իր խեսքում ասաց Ժ. Մայիլյանը:
ՀՀ ԱՆ «Գլոբալ հիմնադրամի» ծրագրերի համակարգող և ղեկավար Հասմիկ Հարությունյանը ողջունելով ներկաներին, իր խոսքում ընդգծեց, որ ՄՓԲ ծրագիրը հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ամենաարդյունավետ ծրագրերից է:

«Իհարկե, «Գլոբալ» հիմնադրամը մեծ դեր ունեցավ Մեթադոն դեղը ՀՀ բերելու գործում, բայց պետք է նշեմ, որ մենք աշխատանքներ ենք տանում Առողջապահության նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրերում և կանխատեսվում է, որ արդեն 2023 թվականից ծրագրի ֆինանսավորումը ամբողջությամբ կլինի պետական միջոցներով»- ասաց նա:
Խոսելով ծրագրի նպատակի մասին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի Հայաստանյան գրասենյակի համակարգող Ռոզա Բաբայանն ասաց, որ իրենք կարևորում են բոլոր թիրախների համար որակյալ ծառայությունների հասանալիությունը:

«Մենք պետք է օգտագրոծենք բոլոր հնարավորությունները, որպեսզի հետագայում մեր շահառուների համար ծառայություններն առավել հասանելի դարձնենք: Նշեմ նաև, որ այս ծրագրի շրջանակում հետաազոոտություններ են իրականացվել, վեր են հանվել բազում խնդիրենր, որոնց ուղղությամբ առաջիկայում աշխատանքներ կտարվեն» - վստահեցրեց Ռ. Բաբայանը:
Աշխատաժողվը շարունակեց Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բժշկուհի Աննա Ասատրյանը: Վերջինս իր զեկույցի ընթացքում խոսեց ՀՀ-ում թմրամիջոցների կախվածության բուժման մասին և մասնակիցներին ներկայացրեց վիճակագրական տվյալներ մեթադոնային բուժում ստացողների, ինչպես նաև թմրամիջոց գործածող անձանց շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման մասին:

«2020-21 թթ.-ի ընթացքում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի հետ համագորածկցության արդյունքում Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը իրականցրել է ՄԻԱՎ-ի նկատմամբ թեստավորումներ և խորհրդատվություններ թմրամիջոց գործածող անձանց շրջանում: 2020 թվականին նրանց թիվը կազմել է 151, իսկ 2021 թվականին 188»:

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն «ԹՆՕ-ի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում ծրագրի» համակարգող Նաիրուհի Սաֆարյանը անդրադարձավ ծրագրին, ներկայացրեց ՄԻԱՎ-ի վիճակագրական թարմացված տվյալներ (թարմացված տվյալները հասանելի են www.ncid.am) ծրագրի նպատակը և խնդիրները: Ն. Սաֆարյանը ներկայացրեց նաև վերջին 3 տարիների ըթնացքում ՀԿ-ի կողմից կատարված աշխատանքները թվերով.

«Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային թիրախներին հասնելուն: «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի շնորհիվ վերջին 3 տարիների ընթացքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորվել է 15 հազար 101 անձ, որոնցից 85-ի մոտ հաստատվել է ՄԻԱՎ դրական կարգավիճակ՝ 66-ը ուղեգրվել են ԻՀԱԿ»:
Այնուհետև ՄՓԲ հասնելիության մարտահրավերները ներկայացրեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի դեպք բացահայտող մասնագետ Սարգիս Ավետիսյանը: Վերջինս անդրադարձավ նաև «Ընդլայնել ՄՓԲ ծածկույթը ՀՀ-ում և ներդնել ՄՓԲ փոխանցման մեխանիզմներ COVID-19 ազդեցությունը մեղմելու համար» ծրագրին, որն իրականցվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի, ինչպես նաև ՄՓԲ տրամադրող բուժհաստատությունների համագործակցությամբ.

«Ծրագիրը սկսել էինք 2021 թվականի հոկտեմբերի 1-ից, այն տևել է մինչև 2022 թվականի մարտի 31-ը: Ծրագրի շրջանակում ուղեգրվել և ընդգրկվել են ՄՓԲ ծրագրում 101 անձ, նրանցից ներկայումս շարունակում են բուժումը 92 անձ, իսկ 9 դուրս են մնացել բուժումից»- ասաց Ս. Ավետիսյանը, հավելելով, որ այդ ժամանակահատվածում 101 շահառուի տրամադրվել է սոցիալ-հոգեբանական 301 խորհրդատվություն։ է:
Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի իրավաբան-փորձագետը, աշխատաժողովի մասնակիցներին է ներկայացրել ծրագրի շրջանակում իրականացրած իր ուսումնասիրությունը, որում մասնագետն անդրադառնում է ՀՀ-ում ՄՓԲ-ն հետ կապված կարգավարումներին.

«Վերլուծության նպատակն էր ուսումնասիրել ՄՓԲ հետ կապված բժշկաիրավական կագարվորումները և պարզել դրանով պայմանավորված օրենսդրական և պրակտիկ խոչընդոտները» (վերլուծության ամբողջական նյութը հասանելի է realwrp.org կայքում):
Աշխատաժողովին զեկույցով հանդես եկավ նաև հետազոտող Նվարդ Մարգարյանը: Շուրջ 2 տարի Ն. Մարգարյանն իրականացրել է հետազոտություն, որում հետազոտել է առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգում ԹՆՕ-ի կարիքների վրա հիմնված անհրաժեշտ ծառայությունների ներդրման հնարավորություններին: (հետազոտության ամբողջական նյութը ավարտական փուլում է և շուտով այն հասանելի կլինի realwrp.org կայքում):
Ներկաների մեջ էին նաև ՄՓԲ անմիջական շահառուները և աշխատաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև լսել կարծիք հենց հանրույթից: Շահառուն խոսեց ՄՓԲ բուժման կարևորության, ինչպես նաև այն խոչընդոտների մասին, որոնց առերեսվել է բուժման ընթացքում: Վերջինս նաև հորդորեց ԹՆՕ անձանց օր առաջ կցվել ՄՓԲ-ին:
Զեկույցներին հաջորդեց հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցներնը՝ մասնագետներին ուղեցին իրենց հետաքրքրող հարցերն ու հանդես եկան տարբեր առաջարկություններով ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: