Դասընթացը հագեցած էր տեղեկատվական նյութերով ՝
գենդերային հիմքով բռնության, ընտանեկան բռնության, սեռական բռնության մասին: Ինչպես նաև մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել բռնության հակազդման մեխանիզմները, աջակցման կենտրոնների մասին մանրամասն տեղեկատվություն: Անդրադարձ է կատարվել նաև անձնական տվյալների ու բժշկական գաղտնիքի պաշտպանությանը: Դասընթացը նպաստեց կանանց անձնային աճին: Վերջիններիս հետ տարվել է նաև ինքնախնամքի վարժություններ ու քննարկումներ: Հանդիպումների ժամանակ մասնակիցների հետ աշխատանք են տարել ոլորտի մասնագետները, օգնել շահառու կանանց հաղթահարել բռնության հետևանքները և գտնել ներքին ռեսուրսներ կյանքը լիարժեք շարունակելու համար: Եռօրյա դասըթնացի ընթացքում մասնակիցների հետ աշխատել են մասնագետներ՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ից, Կանանց ռեսուրսային կենտրոնից, Կանանց աջակցման կենտրոնից, ՍԲՃԿ-ից, ինչպես նաև Pink Armenia-ից: