Իմ հայրական տունը լուսավորջերմ, հացառատ ու հյուրասեր օջախ էրամուսնուս տունը՝ ոնց որ մութ անտառծմակտխուր ու մռայլ: Քույրս միշտ զգուշացնում էր, որ հեռու մնամ այդ տղայից, ասում էր, որ բարդ ու անհասկանալի ընտանիքից է: Ուշադրություն չէի դարձնում նրա խոսքերին, որովհետև սիրահարվել էի՝ ոչ տեսնում էի, ոչ՝ լսում…

Ընդհանուր ընկերներ ունեինքՀաճախ էինք միասին նույն միջավայրում հայտնվում: Նա յուրահատուկ վերաբերմունք ուներ իմ նկատմամբՆույնիսկ քրոջս ամուսնու հետ էր մտերմացելոր ինձ ավելի մոտ լիներ: Ինքը շատ հաճելի արտաքինով տղա էրՄի անգամ հերթական խնջույքի ժամանակ, ընկերության առաջարկ արեց և մենք սկսեցինք ավելի հաճախ հանդիպել: Եղբորս ծննդյան օրն էրՆա էլ էր հրավիրվածԱսաց, որ գալու են ձեռքս խնդրեն: Այդ պահին ես չգիտեի, պատրաստ եմ ընտանիք կազմել, թե՝ ոչ: Բայց երկու օր հետո խնամախոս եկանՆշանվեցինք ու մեկ ամիս հետո ամուսնացանք: 2000 թվականն էր:

Ինձ համար շատ դժվար էր հարմարվել իրենց տանը: Սկսեցի հիշել քրոջս զգուշացումներն ու հասկացա, թե ինչու էր մտահոգվում: Երևի ամուսնուս նկատմամբ մեծ սերն էր օգնում, որ հարմարվեի ամեն տեսակ դժվարությանների: Մեր հարաբերությունները միշտ շատ լավ են եղել: Նույնիսկ նրա հարազատները չկարողացան սեպ խրել մեր միջև:

Հետո ամուսինս մեկնեց Ուկրաինա աշխատելու, այդ ընթացքում արդեն աղջիկս ծնվել էր: Իմ կյանքում սկսվեց մի նոր դաժան շրջափուլ: Ամուսնուս բացակայությունը նման էր խավարի մեջ ապրելուն: Մի քանի ամիս անց պարզվեց, որ նա առողջական խնդիրներ ունի: Մեծ դժվարություններով վերադարձավ Հայաստան՝ հյուծված, թույլ, տկար: Պարբերաբար բժշկի էր գնում, բայց հստակ չէր ասում, թե ինչ խնդիր կա: Միայն ասում էր, որ ծանր հիվանդ է, և միայն արտասահմանում է հնարավոր բուժվել: Հիմա եմ հասկանում, որ այդ ընթացքում արդեն նրա մոտ ՄԻԱՎ էր հայտնաբերվել, բայց բոլորից գաղտնի էր պահում:

Տղայիս ծնվելուց հետո ամուսինս հայտնվեց ինչ-որ մութ պատմությունների մեջ, ձերբակալվեց և դատապարտվեց ութ տարի ազատազրկման: Անելանելիաննկարգրելի վատ վիճակում էիԵրկու փոքր երեխայի հետ ապրում էի իրենց տանը, որը իսկական դժոխք էր ինձ համար: Որոշեցի աշխատել: Տնից փախչում էիոր չգժվեմԱյդ ընթացքում շատ էի հյուծվելնիհարելերկու անգամ թոքաբորբ էի տարել: Ոտքերս հաճախ էին ուռչում:

 Դատապարտված ժամանակ արնահոսել էր ու առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հետազոտվելուց հետո ինձ զանգահարեց ու ասաց, որ իր մոտ ՄԻԱՎ է ախտորոշվել ու լավ կլինի, որ ես էլ գնամ հետազոտվելու: Դատապարտված ժամանակ երբեմն ամուսնուս տեսակցության էի գնում: Ամեն այցելություն ավարտվում էր հղիությամբ ու աբորտովԱրդեն վստահ էիոր իմ մոտ էլ կհաստատվի ՄԻԱՎ-ըԱնկեղծ ասած, ոչ մի հստակ տեղեկատվություն չունեիթե դա ինչ հիվանդություն է, բայց վախենում էի, շատ էի վախենումՄի քանի օր տանջվում էիգնամ հետազոտվելութե՝ ոչՎերջապես գնացի ևինչպես որ սպասում էիհաստատվեց ՄԻԱՎ-ըԵրկինքը փուլ եկավ գլխիսՇատ վատ էիամեն գիշեր լացում էիոչ մեկի հետ չէի շփվումփակվել էի ինքս իմ մեջ, գիտեի՝ մեռնելու եմերեխեքս անտեր են մնալու: Ամուսնուս ցույց չէի տալիսոր վատ եմ, ուրախ էի ձևանում, բայց մեջս փոթորիկ էրՄանավանդ, երբ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն էի գնումտեսնում հիվանդներին, ինքնազգացողությունս ահավոր վատանում էր:

 Մտածում էիոր հարազատներս իմանանինձանից երես կթեքենիսկ մենք շատ կապված ենք եղել: Միշտ երևակայում էիոր եթե չընդունենոնց պիտի ապրեմՄիշտ գլուխս կախ էի ման գալիսինձ թվում էրոր ճակատիս խարան կա կարգավիճակիս մասինԱյդ ընթացքում միակ լուսավոր և հուսադրող փաստն այն էրոր երեխաներս առողջ էին:

 Երբ ամուսինս պատիժը կրելուց հետո դուրս եկավ, ինձ թվում էր, որ մեր խնդիրներն այլևս ավարտված են:  Բայց անհաջողություններնն անընդհատ հետապնդում էին մեզ: Ամուսինս հրազենային վիրավորում էր ստացել: Երբ տեղափոխել էին հիվանդանոց, նա բժշկին ասել էր իր կարգավիճակի մասին, որպեսզի զգույշ լինեն: Նախ ահավոր խտրական վերաբերմունք էին ցուցաբերել, հետո էլ բոլոր հարազատների, ընկերների մոտ բարձրաձայնել կարգավիճակի մասին: Երբ հասա հիվանդանոց, տեսա,  որ հսկող ոստիկանը քրոջս ամուսնուն պատմում է նրա ՄԻԱՎ կարգավիճակի մասին: Բարկացա, վիճեցի, ասացի, որ իրավունք չուներ գաղտնիությունը խախտելու, բայց արդեն շատ ուշ էր:

Քույրս սկսեց հարցուփորձը, թե արդյոք ես էլ վարակված չեմ, սկզբում ասացի, որ առողջ եմ: Միևնույն ժամանակ առաջարկեցի չշփվել, եթե կասկածներ և վախեր ուներ: Այս ամենը համ ասում էի, համ սիրտս կտոր կտոր էր լինում: Սակայն նա ամուր գրկեց ինձ ու ասաց, որ ՄԻԱՎ-ը չի կարող խոչնդոտել մեր բարեկամությանը:

 Ամուսնուս քույրը բուժաշխատող է, խուսափում էր մեր տուն գալ, գալուց հետո էլ կրկնակի լվանում էր սպասքը, խուսափում մարմնական շփումներից: Իսկ երբ թոռ էր ունեցել և ես գնացել էի շնորհավորելու, թույլ չտվեց երեխային մոտենալ և գրկել: Շատ էի վիրավորվել, լացը խեղդում էր կոկորդսԻնչպես կարելի էր այդքան տգետ լինելայլ էլ՝ բուժաշխատող լինելով:

 Երեխաներս չգիտեն մեր կարգավիճակի մասինբայց դեղերը միշտ ժամին բերում են: Հարցնում են. «Ինչո՞ւ ես խմում», ասում եմ. «Խմում եմոր ապրեմ»: Ունեմ սիրելի աշխատանք: Շրջապատված եմ հարազատ մարդկանցով: Չեմ նեղվում ու չեմ բողոքում կյանքից:Կասեմոր հաղթահարել եմԿյանքս հիմնովին փոխվեց, երբ առաջին անգամ հանդիպեցի ու զրուցեցի ՄԻԱՎ-ով ապրող մի կնոջ հետորն աշխատում էր ԻԱԻՄ ՀԿ-ումՄեր հանդիպումներն ու զրույցները պարբերական դարձանԵս սկսեցի հաճախել փոխօգնության խմբերիհանդիպումների, ինչի շնորհիվ ամբողջական գիտելիք ստացա ՄԻԱՎ-ով լիարժեք ապրելու մասին: Ապրում եմ առանց հետ նայելու ու փորձում եմ վայելել ամեն վայրկյանը:  

Ուղերձս այլ կանանց. դուք եք ձեր կյանքի պատասխանատուն: Հույս չունենանք, թե որևէ մեկը կմտածի ձեր առողջության մասինԻնչ էլ ձեր կյանքում տեղի ունենահետևանքները դուք եք կրելու:

Ապագայի հետ կապված հույս ունեմոր մի օր բուժվելու եմԵրազանք չունեմՄիակ նպատակս երեխաներիս ոտքերի վրա ամուր կանգնած տեսնելն էԽաղաղ կյանք եմ ուզում, ոչ՝ հարստությունոչ՝ փառքոչ էլ՝ որևէ նյութական այլ բան: