Announcements

We are called to change the world

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ համատեղ կազմակերպում է «Թմրաբանական (նարկոլոգիական) հիվանդությունների բուժման արդի հարցերը» թեմայով դասընթացներ թմրաբանների և հոգեբույժների համար:

Դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական կրեդիտ։

Դասընթացի տևողությունը՝ 1 օր,

Դասընթացի անցկացման վայրը՝ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ

Հասցե՝  Երևան, Աճառյան 2-րդ նրբանցք 2 / 2։

Դասընթացները կազմակերպվում են անվճար:

Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

Ալկոհոլային կախվածության բուժման արդի մոտեցումները

Ալկոհոլից կախվածության նեյրոգիտությունը

Ախտորոշումը

Ալկոհոլային զրկանքի համախտանիշ, բուժումը

Ալկոհոլային փսիխոտիկ խանգարումներ, բուժումը

Գիտականորեն չհիմնավորված մեթոդների բացառման անհրաժեշտությունը 

Օփիոիդային կախվածության բուժման արդի մոտեցումները

Օփիոիդներից կախվածության նեյրոգիտությունը

Ախտորոշման արդի մոտեցումները

Բուժման լավագույն միջազգային փորձը

Փոխարինող բուժում

Ռեմիսիան թմրամիջոցներից կախվածության դեպքում

Վնասի նվազեցման ծրագրեր

 

Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝

https://bit.ly/3DpM4YB

Կարող եք զանգահարել և գրանցվել +374 55 333866 հեռախոսահամարով

Առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20-ին,

Երկրորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին,

ժամը՝ 10:00-18:00:

Գրանցման վերջնաժամկետն է՝ ապրիլի 15-ը:

 

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ