Շատերը գիտեն, որ պահպանակի գործածումը բոլոր տեսակի և յուրաքանչյուր սեռական հարաբերությունների ժամանակ ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է։ Սակայն այսօր պահպանակի և ՄԻԱՎ-ի վերաբերյալ կան մի շարք տարածված միֆեր։
Եկեք քննարկենք դրանցից 3-ը և փոխենք սխալ պատկերացումները

Պահպանակը նվազեցնում է հաճույքը, խանգարում է սեռական հարաբերության նորմալ ընթացքին և անհարմարություն է պատճառում։
Պահպանակները չեն նվազեցնում հաճույքը, դրանք պատրաստված են չափազանց բարակ և նուրբ ռետինից՝ լատեքսից, որը շատ արագ ստանում է մարմի ջերմությունը, ինչի շնորհիվ պահպանակները գրեթե չեն զգացվումԵրկու պահպանակի միաժամանակյա օգտագործումն առավել անվտանգ է դարձնում սեռական հարաբերությունը։
Երկու պահպանակի միաժամանակյա օգտագործումից սեռական հարաբերությունը առավել անվտանգ չի դառնում։

Ընդհակառակը, երկու պահպանակ օգտագործելիս շփումն ավելանում է, և դրա հետևանքով երկուսն էլ պատռվում են։

ՄԻԱՎ-ով վարակված կանայք չեն կարող առողջ երեխա ունենալ։
ՄԻԱՎ վարակը խոչընդոտ չէ հղիության և երեխա ունենալու համար։ Երեխայի ՄԻԱՎ-ով վարակման վտանգը նվազեցնելու համար անհրաժեշտ է՝
Մոր կողմից ՀՌՎ դեղերի ընդունումը հղիության ընթացքում և ծննդաբերության ժամանակ,
Պլանային կեսարյան հատման միջոցով (38-րդ շաբաթում) ծննդաբերություն, եթե առկա է մանկաբարձագինեոլոգիական ցուցումներ և վիրուսային ծանրաբեռնվածություն,
Կրծքով կերակրելու հրաժարում,
Երեխայի ծնվելուն պես ՀՌՎ օշարակներով նորածնի 4-6 շաբաթյա կանխարգելիչ բուժում,
ՄԻԱՎ-ով ապրող կինը կարող է բնական ճանապարով ծննդաբերել, եթե հղիության ընթացքում առկա է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ և չկան մանկաբարձագինեոլոգիական ցուցումներ։