Ցավի կառավարումը բժշկագիտության գրեթե բոլոր բնագավառների գերակա խնդիրներից է։ Կայուն տանջալից ցավը համարվում է տարբեր նյարդաբանական, վիրաբուժական, վնասվածքաբանական և այլ բնույթի հիվանդությունների հիմնական ախտանշաններից մեկը։ 
Չվերահսկվող ցավը ոչ միայն հիվանդ անձի և նրա ընտանիքի անդամների, այլև՝ հանրային առողջապահության խնդիր է։ Այն խաթարում է նրանց կյանքի տարբեր ոլորտները։ 
Պալիատիվ բուժօգնության համատեքստում, ցավի կառավարումը, ֆիզիկական և հոգեկան տառապանքները մեղմացնելը այդ ծառայության 3 հիմնաքարերից մեկն է։

ՀՀ ԱՆ հրաման 11․12․14թ․ № 2910-Ա