Announcements

We are called to change the world

Հետազոտող

Ծրագրի անվանում՝ Թիրախային խմբերին տրամադրվող ծառայությունների
կայունությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկներում

Հետազոտության անվանումը՝ Stigma Index 

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ՄԻԱՎ-ով ապրող անձանց
նկատմամբ խտրականության դրսևորումները

Հետազոտությունը բաղկացած է լինելու երեք հատվածից՝
- Մշակել հետազոտության ուղեցույց/գործիքը
- Իրականացնել նախապատրաստական 
աշխատանք հետազոտությունն 
իրականացնող հարցազրուցավարների հետ
- Ստեղծել տվյալների մուտքագրման բազա
- Իրականացնել տվյալների մուտքագրում բազայում
- Իրականացնել տվյալների վերլուծություն

Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Սոցիոլոգի կամ հարակից գիտությունների մագիստրոսի աստիճան
- Հետազոտություններ իրականացնելու և վերլուծելու փորձ
- Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ 
մարդու իրավունքների ոլորտում
- Հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ
- Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն
- Տարբեր կառույցների հետ հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատանքի հմտություններ
- Պատրաստակամություն և կարողություն արդյունավետ և ճկուն աշխատելու
- Զգայունություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամիջոցների, 
գենդերային հիմքով բռնության հարցերի շուրջ
- Խոցելի խմբերին առնչվող խնդիրների վերաբերյալ զգայունություն:

Դիմելու ընթացակարգ

Ուղարկեք Ձեր CV-ն, կատարված հետազոտությունների կամ հոդվածների օրինակները և 
երկու կոնտակտային անձանց 
տվյալներ info@realwrp.com հասցեին՝ նամակի վերնագրում նշելով այն հաստիքի 
անվանումը, որի համար դիմում եք: Դիմումների վերջնաժամկետը 2022թ․ օգոստոսի 31-ն է:

Հետազոտող