Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Հետազոտող

Հետազոտողի թափուր հաստիք

Ծրագրի անվանում՝ Թիրախային խմբերին տրամադրվող ծառայությունների կայունությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկներում

Հետազոտության անվանումը՝ Stigma Index 

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության դրսևորումները

Հետազոտությունը բաղկացած է լինելու երեք հատվածից՝
Մշակել հետազոտության ուղեցույց/գործիքը
Իրականացնել նախապատրաստական աշխատանք հետազոտությունն իրականացնող հարցազրուցավարների հետ
Ստեղծել տվյալների մուտքագրման բազա
Իրականացնել տվյալների մուտքագրում բազայում
Իրականացնել տվյալների վերլուծություն

Պահանջվող որակավորումներ և հմտություններ
Սոցիոլոգի կամ հարակից գիտությունների մագիստրոսի աստիճան
Հետազոտություններ իրականացնելու և վերլուծելու փորձ
Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ մարդու իրավունքների ոլորտում
Հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ
Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ
Հայերենի գերազանց իմացություն
Տարբեր կառույցների հետ հաղորդակցման գերազանց հմտություններ
Ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատանքի հմտություններ
Պատրաստակամություն և կարողություն արդյունավետ և ճկուն աշխատելու
Զգայունություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամիջոցների, գենդերային հիմքով բռնության հարցերի շուրջ
Խոցելի խմբերին առնչվող խնդիրների վերաբերյալ զգայունություն:

Դիմելու ընթացակարգ
Ուղարկեք Ձեր CV-ն, կատարված հետազոտությունների կամ հոդվածների օրինակները և երկու կոնտակտային անձանց տվյալներ info@realwrp.com հասցեին՝ նամակի վերնագրում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք: Դիմումների վերջնաժամկետը 2022թ օգոստոսի 31-ն է:

 

 

Հետազոտող