Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվում են․ 

  • - Հավասարը` հավասարին խորհրդատվություն,
  • - Խորհրդտավություն ՄԻԱՎ-ի, փոխանցման ուղիների, կանխարգելման միջոցների և ՄԻԱՎ-ի առկա
      
    ծառայությունների վերաբերյալ,
  • - Պահպանակների, ներարկիչների, ասեղների, սպիրտային խծուծների տրամադրում
  • - ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն
  • - ՄԻԱՎ վարակի նկատմամբ հետազոտություն շահառուի ինքնաթեստավորման միջոցով,
  • - Խորհրդատվություն և ուղեգրում Հեպատիտ B, C հետազոտության,
  • - Հեպատիտ Ց-ի նկատմամաբ ինքնաթեստավորում,
  • - Խորհրդատվություն և ուղեգրում տուբերկուլոզի հետազոտության,
  • - Մեթադոնային փոխարինող բուժման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և ուղեգրում ԿԲԱԿ,
  • - Տեղեկատվական նյութերի տրամադրում,
  • - Իրավաբանական խորհրդատվություն,
  • - Սոցիալական աշխատողի խորհրդատվություն, աջակցություն,
  • - Այլ ծառայություններ։


Ծառայությունները տրամադրվում են աութրիչ աշխատանքի միջոցով։

 

Շահառուի հետ աշխատանքում մասնագետներն առաջնորդվում են հետևալ սկզբունքներով․

  • - Մարդու իրավունքների գերակայություն,
  • - Անձնական տվյալների գաղտնիության պահպանում,
  • - Թափանցիկություն ու հաշվետվողականություն գործունեության ընթացքում,
  • - Գործել ի շահ շահառուի,
  • - Անհատական և կարիքից բխող մոտեցում յուրաքանչյուր շահառուի նկատմամբ,
  • - Շահառուի ինքնորոշում։