Ի՞նչ խնդիր է փորձում լուծել ծրագիրը
Ծրագիրն ուղղված է ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակի բարելավմանը, ՀՌՎ բուժման հասանելիության ապահովմանը և կարգապահ ընդունմանը, ՄԻԱՎ-ով լիարժեք ապրելու խրախուսմանը, ներքին խարանի հաղթահարմանը։
Որո՞նք են ծրագրի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները
Ծրագրի հիմնական նպատակներն են՝
- Բարելավել ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակը
- Աջակցել ՄԻԱՎ-ով ապրող անձանց՝ բարելավելու ՀՌՎ բուժման ընդունման կարգապահությունը
- Աջակցել բուժման և խնամքի ծառայություններից դուրս մնացած անձանց կցվել բուժմանը
- Աջակցել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մնալ բուժման մեջ
- Աջակցել ՄԻԱՎ կարգավիճակի ընդունմանը և ՄԻԱՎ-ով լիարժեք ապրելուն
- Նպաստել բոլոր այն խոչընդոտների վերացմանը, որոնք խանգարում են մարդուն կարգապահ ընդունել ՀՌՎ բուժումը
Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝
- ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 95% ընդունում է ՀՌՎ դեղամիջոցները
- ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 95%-ի մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունը գտնվում է անհայտնաբերելի մակարդակի վրա
- ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդիկ ապրում են լիարժեք կյանքով
Ի՞նչ գործունեություններ են իրականացվում ծրագրի շրջանակում
Ծրագրի շրջանակում ՄԻԱՎ-ով ապրող անձանց տրամադրվում է՝
- Հավասարը ՝հավասարին խորհրդատվություն և աջակցություն ՄԻԱՎ-ով ապրող խորհրդատուի կողմից ՄԻԱՎ-ով լիարժեք ապրելու, ՄԻԱՎ կարգավիճակն ընդունելու, ՀՌՎ դեղամիջոցները կարգապահ ընդունելու և ՄԻԱՎ-ի հետ կապված այլ հարցերի վերաբերյալ,
- Սոցիալական խորհրդատվություն և աջակցություն, որի շրջանակում մասնագետը նախ գնահատում է այցելուի կարիքները, այնուհետ տրամադրում կարիքահեն և թիրախային աջակցություն, որն իր մեջ ներառում է ՀՌՎ դեղամիջոցների փոխանցում, աջակցություն պետական սոցիալական ծրագրերի դիմելուն և դրանց մեջ ներառվելուն, խարանի և խտարակության դեպքում ուղեկցում, ուղղորդում համապատասխան մասնագետի կամ գերատեսչություն, շահերի պաշտպանություն՝ կիրառելով դեպքի վարման գործիքակազմ,
- Հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն ինչպես ճգնաժամային խորհրդատվության, այնպես էլ երկարաժմետ թերապիաների միջոցով,
- Իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն խտրականության, իրավունքների խախտման և ՄԻԱՎ-ի հետ կապված օրենսդրական իրավակարգավորումների վերաբերյալ։
- Փոխօգնության և ինքնօգնության խմբերի կազմակերպում ՄԻԱՎ-ով ապրող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար,
- Շարժական թիմի աջակցություն տունայցերի և շահառուներին ուղեկցելու միջոցով,
- Շահառուների ներուժի զորեղացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում
Ո՞վ կարող է օգտվել ծրագրի ծառայություններից
- Ծրագրի ծառայություններից կարող են օգտվել ՄԻԱՎ-ով անձինք և նրանց ընտանիքի անդամները
Ինչպիսի՞ դրական փոփոխություններ են եղել/լինում շահառուների կյանքում այդ ծրագրի շնորհիվ
- ՄԻԱՎ կարգավիճակի ընդունում
- Կյանքի որակի բարելավում
- Սոցիալական վերաինտեգրում
- Իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
- Ներքին խարանի հաղթահարում
Ի՞նչ կազմակերպությունների կամ պետական մարմինների հետ ենք համագործակցում
- ՀՀ առողջապահության նախարարություն և ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատություններ
- ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերով Նախարարություն և ենթակայության տակ գտնվող խնամքի և աջակցության կենտրոններ
- Միջազգային կազմակերպություններ
- Տեղական հասարակական կազմակերպություններ։
Ի՞նչ է տալիս այդ համագործակցությունը շահառուներին
Համագործակցության շրջանակում բարելավում է ՄԻԱՎ-ի ոլորտի իրավական դաշտը, մասնավորապես՝ վերացվում են խտրական, ժամանակավրեպ և ՄԻԱՎ-ով ապրող մարդու կյանքը բարդացնող իրավակարգավորումները, լուծվում են սոցիալական և առողջապահական մի շարք խնդիրներ, ՄԻԱՎ-ով ապրող անձանց առնչվող խնդիրներին պետական արձագանքը դառնում է հետևողական և թիրախային։


