Տարածաշրջանային հանդիպման երկրորդ օրը նվիրված էր ոչ միայն քննարկումներին, այլև լուծումների և առաջարկությունների համատեղ ձևավորմանը։ Մայիսի 20-ին Երևանում շարունակվեց ՄԻԱՎ-ի արձագանքին, վնասի նվազեցմանը, մարդու իրավունքներին և կայուն քաղաքականություններին նվիրված տարածաշրջանային հանդիպումը, որը կազմակերպվել էր ՁԻԱՀ-ի միջազգային ասոցիացիայի (IIAS - International AIDS Society, «Աշխարհի բժիշկներ»-ի (MMédecins du Monde Armenia, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի և «ՏԲ մարդիկ» գլոբալ ցանցի համատեղ ջանքերով։
Օրվա ընթացքում մասնակիցները քննարկեցին նորարարության և ՄԻԱՎ-ի դեղերի հասանելիության հարցերը՝ անդրադառնալով հատկապես երկարաժամկետ ազդեցություն ունեցող բուժման տարբերակներին, արտոնագրային քաղաքականություններին և կենսական նշանակության դեղերի հասանելիությանը տարածաշրջանում։
Հանդիպման կարևոր հատվածներից մեկը ստեղծարար լաբորատորիան էր, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ խմբային աշխատանքների միջոցով մշակեցին գործնական առաջարկություններ ուղղված՝
- ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման ընդլայնմանը
- օփիոիդային փոխարինող բուժման ծրագրերի բարելավմանը
- հակախտրականության քաղաքականությունների իրական կիրառմանը
- համայնքահեն նախաձեռնությունների ամրապնդմանը
- և ՄԻԱՎ-ի արձագանքի կայուն ֆինանսավորմանը։
Օրվա ավարտին ներկայացվեցին մշակված առաջարկությունները, քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները և ընդգծվեց համայնքների, պետական կառույցների ու միջազգային գործընկերների համատեղ աշխատանքի կարևորությունը։
Այս երկու օրերը դարձան փորձի փոխանակման, գործընկերության ամրապնդման և մարդկանց կյանքում իրական փոփոխություններ բերող գաղափարների ձևավորման կարևոր հարթակ։