Օգոստոսի 31-ին հավաքվել էինք՝ խոսելու մի թեմայի մասին, որի շուրջ լռությունը կարող է կյանք արժենալ։
Գերդոզավորման իրազեկման միջազգային օրվա շրջանակում անցկացրինք քննարկում՝ անդրադառնալով գերդոզավորման կանխարգելմանը, վնասի նվազեցմանը, Նալոքսոնի նշանակությանը և այն միջավայրի կարևորությանը, որտեղ մարդը կարող է օգնություն խնդրել՝ առանց վախի ու խարանի։ Միջոցառումը վարեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրուհի Սաֆարյանը։
Խոսեցինք ոչ միայն խնդիրների, այլև այն լուծումների մասին, որոնք իրականում կարող են կյանքեր փրկել՝ ճիշտ տեղեկատվությունից ու հասանելի ծառայություններից մինչև ժամանակին տրամադրվող օգնություն։