Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող կանանց և թմրամիջոցներ օգտագործող կանանց համար կազմակերպվել է դասընթաց գենդերային բռնության դեմ պայքարի վերաբերյալ:

 
Հուլիսի 17-20, 20-22 Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ ՄԻԱՎ-ով ապրող կանանց և ԹՆՕ կանանց դասընթաց ՝ ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆՕ կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության դեմ հակազդումը ՀՀ-ում ծրագրի շրջանականերում։
Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցել են  թվով 58 կանայք՝ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից, հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻԱՎ դարական 2 երիտասարդ աղջիկներ (18-20 տարեկան)։ Հանդիպման մասնակիցներից 2-ն ունեցել են հենաշարժական խնդիրներ՝ տեղաշարժվել են քայլակներով և հանդիպումների ընթացքում և տեղափոխման ժամանակ ապահովվել են վերոնշյալ կանանց բոլոր հատուկ կարիքները։ Հանդիպման մասնակից կանանցից մի քանիսը իրենց մանկահասակ երեխաների հետ էին, քանի որ չունեին երեխաների խնամողի տարբերակ, դասընթացի օրերին ապահովվել են նաև այս երեխաների ժամանցի, հանգստի պայմանները, որպեսզի մայրիկները կարողանան լիարժեքոեն մասնակցել դասընթացին։
 
1.Ի՞նչ միջոցառումներ ենք իրականացրել
Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են հետևյալ թմեաները՝ 
·         ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆՕ կանայք բռնության համատեքստում
·         ՄԻԱՎ վարակի նախա և հետկոնտակտային կանխարգելում
·         Բռնություն, Գենդերային հիմքով բռնություն
·         Ընտանեկան բռնություն
·         Սեռական բռնություն
·         Անձնական տվյալների պաշտպանություն
·         Մարդու հիմնարար իրավունքներ։
 
2.Որո՞նք են դասընթացի ձեռբերումները
Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆՕ կանանց ՝ բռնության հանդեպ խոցելիության պատճառների մասին, ներկայացվել են տարբեր տեսակի բռնության  դրսևորումները, որոնց հանդիպում են ՄԻԱՎ-ով ապրող կանայք իրենց ՄԻԱՎ դրական կարգավիճակն իմանալիս։ Համապարփակ գիտելիքներ են տրամադրվել ՄԻԱՎ վարակի նախա և հետկոնտակտային կանխարգելման վերաբերյալ։ 
Դասընթացի մասնակից կանանց ներկայացվել է գենդեր հասկացությունը,  գենդերային հիմքով բռնության առանձնահատկությունները։ Գիտելիքներ են փոխանցվել ընտանեկան և սեռական բռնությունների  վերաբերյալ։ Ներկայացվել են բռնության հակազդման մեխանիզմները, տրամադրվել է տեղեկատվություն կանանց աջակցման կենտրոնների, ապաստարանների և թեժ գծերի վերաբերյալ։  Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են նաև անձնական տվյալների պաշտպանության, բժշկական գաղտնիքի պահպանման կարևորության, օրենսդրական կարգավրումների և իրավունքների խախտման դեպքում արձագանքման մեխանիզմների վերաբերյալ։
Դասընթացը կազմակերպված էր ինտերակտիվ ձևով, կանայց հնարավորություն ունեին արտահայտել իրենց հույզերը, փորձը և դիտարկումները։ Դասընթացավարները եղել են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, բռնության ոլորտի փորձագետներ։
Երկրորդ օրվա վերջում կանայք նախառենեցին փոխօգնության խումբ։
 
3.Ինքնախնամք, յոգա, առողջ ապրելակերպ և աուտոթրենինգ
Դասընթացի օրերին նախատեսված էր նաև ինքանխնամքի բաղադրիչ․ յոգա, աուտոթրենինգ։ Բացի յոգայի ֆիզիկական վարժություններ սովորելուց, քննարկվել են նաև դրանց նշանակությունը, կարևորությունը, տված օգուտը մարմնին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կանանց վերարտադրողական առողջությանը վերաբերող հատուկ վարժություններին: Միևնույն ժամանակ իրականացվել են ծանոթության, մասնակիցների ներառման, դիմադրության հաղթահարմանն ու հուզական կապի ակտիվացմանն ուղղված վարժություններ։ Քննարկվել են առողջ սնունդ օգտագործելու ճիշտ մոտեցումներ, նաև այն, թե ինչպես վերանայել սննդի ընդունման ռեժիմը: Իրականացված աշխատանքի նպատակն է կարգավորել կանանց ներհոգեկան ներդաշնակությունը և վերականգնել կանացի ֆիզիկական էներգիան:  Արդյուքնում բոլոր մասնակիցները ցանկություն են հայտնել հետագայում ունենալ դասընթացի վարժությունների վերաբերյալ նյութեր՝ տպագիր և էլեկտրոնային, որպեսզի հնարավորություն ունենան ինքնուրույն մարզվել և պահպանել իրենց կանացի առողջությունը և ներհոգեկան ներդաշնակությունը: Յուրաքանչյուր մասնակից դասընթացից հետո հետադարձ կապով հաստատել է, որ ունի նման գիտելիքների կարիք, քանի որ էներգիայի պակաս հաճախ են զգում: