ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ու «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն նախաձեռնել են հանրային միջոցառում Երևանի կենտրոնում:
Միջոցառման նպատակն էր հասարակությունում ՄԻԱՎ-ի վերաբերյլալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումը: Այն կարևոր էր նաև նրանով, որ մինչ օրս շատերի մոտ անառողջ կարծրատիպեր կան ստեղծված հետազոտության և ՄԻԱՎ-ի շուրջ, միջոցառման նպատակը նաև այդ կարծրատիպերի փոփոխումն էր:
Նմանատիպ միջոցառումները ևս մեկ անգամ ընդգծում են այն, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու համար:
Միջոցառման ընթացքում անցորդներին հնարավորություն է տրվել շարժական կլինիկայում անցնել ՄԻԱՎ-ի, Հեպատիտ Բ-ի, Հեպատիտ Ց-ի, ինչպես նաև սիֆիլիսի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն՝ արագ թեստավորման մեթոդով:
Միջոցառման ընթացքում ցանկացողներին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ աշխատակիցների կողմից տրամադրվել է խորհրդատվություն, իսկ բոլոր անցորդներին բաժանվել տեղեկատվական-կրթական նյութեր: