Նիստի սկզբում ընտրվեց հանձնաժողովի նոր փոխնախագահ։ Ձայների մեծամասնությամբ այս պաշտոնում ընտրվեց «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության հայաստանյան ծրագրերի ղեկավար Կամո Դավթյանը։ Շնորհավորելով նորընտիր փոխնախագահին՝ ՄՀՀ քարտուղարը շնորհակալություն հայտնեց նախկին փոխնախագահ Ժենյա Մայիլյանին՝ տարիների արդյունավետ համագործակցության և նվիրված աշխատանքի համար։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի ԾՀԽ ներկայացուցիչները ներկայացրին ընթացիկ ծրագրերի արդյունքները և առաջիկա ծրագրի մանրամասները։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնեցին մի շարք հիմնախնդիրներ՝ առաջարկելով լուծումներ և բարելավման ուղիներ։ Քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց շարունակել աշխատանքները մի քանի կարևոր ուղղություններով։