Օրերս «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ում հյուրընկալեցինք մեր գործընկերներին «Երեխաների պաշտպանության ցանց»-ից։ Այս հանդիպումը կարևոր հնարավորություն էր մի կողմից ներկայացնելու ԻԱԻՄ ՍՀԿ-ն ծառայությունները, թիմի մասնագիտական ներուժը և մեր աշխատանքի առավել կարևոր առանձնահատկությունները, իսկ մյուս կողմից՝ քննարկելու համատեղ հնարավոր նախաձեռնություններն ու համագործակցության նոր ուղղությունները։

Քննարկեցինք այն ձևաչափերն ու մոտեցումները, որոնց միջոցով կարող ենք միասին ավելի արդյունավետ աջակցություն ապահովել երեխաներին և ընտանիքներին։ Համոզված ենք, որ մասնագիտական համագործակցությունը մեծ նշանակություն ունի կայուն ու համակարգված լուծումներ ստեղծելու գործում։ Շնորհակալ ենք գործընկերներին հետաքրքրվածության, ժամանակի և անկեղծ երկխոսության համար։ Շարունակում ենք աշխատել՝ միասին ձևավորելով ավելի անվտանգ, պաշտպանված և աջակցող միջավայր յուրաքանչյուր երեխայի և ընտանիքի համար։