Տարեսկզբին «Իրական Աշխարհ,Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն մեկնարկեց Stigma Index հետազոտությունը, որն իրականացվել է ՄԻԱՎ-ով ապրող ԹՆՕ, ՄԻԱՎ-ով ապրող ԼԳԲՏ+ և ՄԻԱՎ-ով ապրող անձանց շրջանում։ Հետազոտության նպատակն էր Հայաստանում ուսումնասիրել ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության դրսեւորումները :
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան ընդառաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացվեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի կողմից ստեղծված վերլուծական զեկույցը, որն իրականացվել է ազգային հետազոտող Մարիամ Մխիթարյանի մասնակցությամբ:
Քննարկմանը ներկա էին գործընկեր կազմակերպության ներկայացուցիչները: Զեկույցի ներկայացման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ հետազոտություն վիճակագրական ցուցանիշներին, ինչպես նաև հարցուպատասխանի ընթացքում ծավալել քննարկումներ և հնչեցնել իրենց հուզող հարցերը:
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել ընդլայնված խմբով քննարկում կազմակերպելու մասին պայմանավորվածություն:
Վերլուծական զեկույցը հրապարակվել է՝ «Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հիմնական բնակչությանն ուղղված ծառայությունների կայնություն» խորագրով տարածաշրջանային ծրագրի, ինչպես նաև «SOS» ծրագրի 2.0-ի մի մաս՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց Կենտրոնական Ասիայի ցանցի աջակցությամբ: