«Ընդլայնել Մեթադոնային փոխարինող բուժման ծածկույթը ՀՀ-ում և ներդնել ՄՓԲ-ի փոխանցման մեխանիզմներ Քովիդ-19-ի ազդեցությունը մեղմելու համար» ծրագրի շրջանակներում սույն թվականի ապրիլի 20-ին և 26-ին ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի կողմից համատեղ կազմակերպված՝ «Թմրաբանական (նարկոլոգիական) հիվանդությունների բուժման արդի հարցերը» թեմայով դասընթացներ բուժաշխատողների համար: Դասընթացներին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից 50-ից ավել բուժաշխատողներ։
Դասընթացի օրակարգում ալկոհոլային և օփիոիդային կախվածության բուժման արդի մոտեցումներն էին, ալկոհոլային զրկանքի համախտանիշը, բուժումը, փսիխոտիկ խանգարումները, դասընթացի շրջանակներում քննարկվեց բուժման լավագույն միջազգային փորձը, փոխարինող բուժումը, ներկայացվեց վնասի նվազեցման ծրագրերը։
Դասընթացը ավարտվեց հարց ու պատասխանի ձևաչափով, որին ակտիվորեն մասնակցում էին բուժաշխատողները և ներկայացնում իրենց դիտարկումներն ու առաջարկները։
Դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական կրեդիտ։