Դեկտեմբերի 23-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ գրասենյակում տրամադրությունը սովորականից տարբերվում էր՝ տոնական էր, քանի որ իրականցիները հյուրընկալել էին ՄԻԱՎ-ով ապրող երեխաներին՝ շնորհավորելու վերջիններիս գալիք տոների առթիվ:
Ավանդույթի ուժով փոքրիկներին միացել էին մուլտֆիլմերի սիրված հերոսուհիները՝ Սպիտակաձյունիկը, Աննան և Էլզան:
Իհարկե, էլ ինչ Ամանոր առանց Ձմեռ Պապի ու Ձյունանուշիկի: Հեռավոր Լապլանդիայից «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի գրասենյակ էին եկել նաև նրանք, այն էլ՝ նվերներով:
Բարեգործական միջոցառման ընթացքում տոնական տրամադրությունն ուղեկցում էր բոլորին՝ մեծերն ու երեխաները պարում, երգում, ասմունքում և ուրախանում էին՝ հույսով, որ գալիք տարին իր հետ խաղաղություն, սեր ու հաջողություն է բերելու բոլորին: