Community Lead Monitoring՝ ԹՕ հանրույթի հզորացման նոր քայլ
Սեպտեմբեր 22-ին և հոկտեմբերի 15-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ը իրականացրեց դասընթաց թմրամիջոցներ օգտագործող անձանց համար՝ նվիրված Community Lead Monitoring (համայնքային մշտադիտարկում) թեմային, որը վարում էր ԻԱԻՄ ՍՀԿ-ն գործադիր տնօրեն Նաիրուհի Սաֆարյանը։ 
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան՝
- համայնքային մշտադիտարկման նպատակին և գործիքներին,
- տվյալների հավաքագրման ու վերլուծության սկզբունքներին,
- ինչպես նաև համայնքի ներգրավման կարևորությանը՝ ծառայությունների որակի բարելավման գործընթացում։
Այսպիսի նախաձեռնությունները նպաստում են նրան, որ թմրամիջոնցեր օգտագործող անձիք դառնան իրենց իրավունքների ու կարիքների պաշտպանները, ինչպես նաև ակտիվ դերակատար համայնքային փոփոխությունների մեջ։

Դասընթացն իրականացվել է Աշխարհի Բժիշկներ կազմակերպության աջակցությամբ՝ «Համայնքի կողմից ղեկավարվող մարդու իրավունքների խախտումների մոնիթորինգ թմրամիջոցներ օգտագործող անձանց շրջանում» ուսումնասիրության շրջանակում։


