Մայիսի 21-ին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Էյոմն Մերֆին և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանն այցելեցին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի գրասենյակ, որտեղ վերջիններս հանդիպեցին կազմակերպության աշխատակիցների և շահառուների հետ։

ԻԱԻՄ ՍՀԿ-ի նախագահ Ժենյա Մայիլյանը նախ ներկայացրեց ԻԱԻՄ ՍՀԿ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի համատեղ իրականացված աշխատանքների մանրամասները, այնուհետև՝ խոսեց կազմակերպության կողմից իրականցվող ծրագրերի մասին, որից հետո համատեղ իրականցրած ծրագրերի շահառուները կիսվեցին իրենց տպավորություններով, թե դրական ինչ ազդեցություն են ունեցել այդ ծրագրերը վերջիններիս կյանքի որակի վրա։