Ապրիլի 24-28-ը Թբիլիսիում անցկացվեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ տվյալների վերլուծության որակի բարելավման տարածաշրջանային աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից: Միջոցառմանը Հայաստանից մասնակցում էին ԻԱԻՄ ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը, ՀՀ ԻՀԱԿ-ի մոնիթորինգի բաժնի ղեկավար Մարիետտա Միրզոյանը և ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մոնիթորինգի գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան։
Միջոցառման հիմնական թեմաներն էին․
- Առօրյա տվյալներ` թիրախ խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի թեստավորման, ախտորոշման և բուժման վրա առանձնահատուկ ուշադրություն դարձնելով,
- Անցկացնել ինտեգրված կենսավարքային գնահատում, ներառյալ «թեթև» և առցանց հետազոտական ձևաչափերը, ինչպես նաև ՄԻԱՎ-ի գնահատման մեթոդները,
- Թիրախային խմբերի քանակի գնահատում, ներառյալ տվյալների որակի դուրս բերման համար նոր մեթոդները և մոտեցումներն օգտագործելը,
- Թիրախ խմբերի և կասկադային մոդելների եռաչափում և համադրում,
- Ռազմավարական պլանավորում ազգային ծրագրերի շրջանակներում՝ քարտեզագրելով տեխնիկական աջակցության կարիքները։
Սեմինարի արդյունքներից հետո 14 մասնակից երկրներից յուրաքանչյուրը կպատրաստի ազգային պլաններ թիրախ խմբերի համար տվյալների հավաքագրման, վերլուծության և օգտագործման համար 2023-2036 թթ․-ի համար: