Մարտի 14-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ` 2-րդ անգամ իրականացրեց «Ֆեմինա» ֆորումը։ Ֆորումին ներկա էին՝ պետական և միջազգային կառույցների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, բլոգերներ և ոլորտի փորձագետներ։
Ֆեմինա 2024-ը բաղկացած էր 3 հիմնական սեսիաներից, որոնց շրջանակում ներկայացվել են՝ առաջին անգամ Հայաստանում իրականացված Stigma Index հետազոտությունը, 2023թ.-ի ընթացքում ԻԱԻՄ ՍՀԿ-ի կողմից կազմված ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ իրավախախտումների վերաբերյալ տարեկան զեկույցը և ՀՀ-ում ՄԻԱՎ-ի հակազդման ազգային ծրագրերի գենդերային գնահատումը (նյութերը հասանելի են www.realwrp.org կայքում)։
Ֆորումն ինտերակտիվ ձևաչափով էր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին հնչեցնել իրենց հետաքրքրող հարցերը, քննարկել թեմային առնչվող տարբեր խնդիրներ և հանդես գալ առաջարկություններով։