Գլոբալ հիմնադրամի ներկայացուցիչները՝ պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինայի գլխավորությամբ  նոյեմբերի 3-ին այցելեցին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն գրասենյակ՝ ծանոթանալու հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքներին և ոլորտում առկա խնդիրներին:
ԻԱԻՄ ՀԿ-ն աշխատակիցները, նախագահ Ժենյա Մայիլյանի գլխավորությամբ հյուրերին ներկայացրին արդեն իսկ կատարված աշխատանքների արդյունքները, խոսեցին ներկայում տարվող աշխատանքների մասին, ինչպես նաև ներկայացրին ոլորտում առկա խնդիրները, որոնք արձանագրել են ՀԿ-ն աշխատակիցները իրենց գործունեության ընթացքում:
Գլոբալ հիմնադրամի ներկայացուցիչները լսելով վերջիններիս իրենց դիտարկումներն են կատարել համատեղ ծրագրերի արդյունքների և հետագա համագործակցության վերաբերյալ: Հանդիպմանը ամփոփվեց նաև ԻԱԻՄ ՀԿ-ի կողմից իրականացվող «ՄԻԱՎ-ով ապրող անձանց խնամք և աջակցություն», ինչպես նաև «ԹՆՕ-ի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելում» ծրագրերի արդյուքններն ու ձեռքբերումները:
Վալերիա Գրիշեչկինան իր խոսքում կարևորեց կազմակերպության ներդրումը ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում: Երկուստեք կարևորվել է առաջիկա համագործակցությունն ամրապնդելուն ուղղված քայլերը: