Շարունակելով «ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆՕ կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության դեմ հակազդում ՀՀ-ում» խորագրով դասընթացների շարքը, այսօր՝ օգոստոսի 10-ին, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի աշխատակիցները «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի կացարանում էին, անցկացնելու հերթական դասընթացը տեղի աշխատակիցների համար։
Դասընթացը մեկնարկեց ԻԱԻՄ ՀԿ սոցիալական աշխատող Տաթև Նալբանդյանը, ով ներկայացրեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ընդհանուր հիմունքները, որից հետո Մարիամ Կարապետյանը՝ ԻԱԻՄ ՍՀԿ-ի սոցիալական աշխատողը, խոսեց՝ ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ տարվող սոցիալական աշխատանքի առանձնահատկությունների մասին: Այնուհետև, ԻԱԻՄ ՍՀԿ-ի իրավաբան Սարգիս Օհանյանը մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց «Անձնական տվյալների պաշտպանության» մասին համապարփակ տեղեկատվություն։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ: