Դեկտեմբերի 4-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի գրասենյակում անցկացվեց հանդիպում-քննարկում ՝ «Միգրացիայի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին ՄԻԱՎ-ով պայմանավորված խնամքի ծառայությունների տրամադրման մեխանիզմները» խորագրով։
Միջոցառմանը ներկա էին՝ ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, ԻՀԱԿ եւ ԹԱԿ կենտրոնների ներկայացուցիչներ եւ բժիշկներ, Հայաստանում եւ ընդունող երկրներում միգրանտներին ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպություններ, Միգրացիայի եւ առողջության հարցերով տարածաշրջանային փորձագիտական խումբ, միջազգային կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի գործակալությունների փորձագետներ։
Միջոցառմանը բանախոսները հանդես եկան՝ Հայաստանի համաճարակաբանական իրավիճակը եւ ազգային առողջապահական համակարգի արձագանքը ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին, իրավական եւ ինստիտուցիոնալ խոչընդոտներ ՀՀ քաղաքացիների միգրանտների ՄԻԱՎ-ի խնամքի համար, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին ՄԻԱՎ-ի հետ կապված հիմնական մարտահրավերները եւ առկա լավագույն փորձը, որոնք ուղղված են արտերկրում ապրող քաղաքացիներին ՄԻԱՎ-ի խնամքի տրամադրմանը, ընդունող երկրներում միգրանտների համար ՄԻԱՎ-ի խնամքի հասանելիության բարելավում թեմաներով։
Հանդիպման շրջանակում նախաձեռնվեց նաև պանելային քննարկում՝ «Ընդունող երկրում եւ հետվերադարձին միգրանտներին առողջապահական ծառայություններ ստանալուն ուղղված հաջորդ քայլերը, հեռավար ախտորոշում եւ բուժման նշանակում» թեմայով։