Մայիսի 3-րդ կիրակին՝ ամսի 19-ին, նշվեց ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը:
Օրը պատեհ առիթ էր ևս մեկ անգամ կարևորել ՁԻԱՀ-ի համաճարակի հաղաթհարմանն ուղղված ջանքերը և հարգել ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակը:
Այս տարի «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի հետ նախաձեռնել են օրվան նվիրված միջոցառում:

Ռեժիսոր Գագիկ Ղազարէի «Ապրել առանց վախի» ներկայացումը կրկին բեմում էր, այս անգամ՝ Հ. Մալյանի անվան թատրոնում, որին ներկա էր նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Էյմոն Մերֆին, ով իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը հասարակության առավել լայն շրջանակին ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին իրազեկելու և մարդկային իրական պատմությունները ներկայացնելու համար:

Միջոցառումը եզրափակվեց մոմավառությամբ՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց: