Այս օրերին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվում է Արևելյան և կենտրոնական Եվրոպայի «Արագընթաց քաղաքներ» 1-ին աշխատաժողովը, որին մասնակցում է նաև «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը: Աշխատաժողովի շրջանակում ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներով զբաղվող Եվրասիական ցանցը ներկայացրել է թարմացված տվյալներ մեր տարածաշրջանի մասին, դրանցից կարևորները առանձնացրել ենք.
-մեր տարածաշրջանն աշխարհում այն տարածաշրջաններից է, որտեղ ՄԻԱՎ-ի նոր դեպքերը շարունակում են ավելանալ,
- մեր տարածաշրջանում Հեպատիտ Ց ունեցող անձանց թիվը կազմում է 13 մլն, սակայն 8% է ստանում բուժում,
- մեր տարածաշրջանը շատ հեռու է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի կողմից սահմանած 95/95/95 թիրախներին հասնելուց,
- մեր տարածաշրջանը շատ հեռու է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի կողմից սահմանած 10/10/10 թիրախներին հասնելուց,
- պատերազմները և համաճարակներն էլ ավելի են դանդաղեցնում արդյունավետ հակազդմանը, որոշ դեպքերում էլ հետընթացի պատճառ են հանդիսանում:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ինստիտուցիոնալ խտրականության բացառմանը, քանի որ հենց խարանն ու խտրականությունն են մեծապես նպաստում ՄԻԱՎ-ի հակազդման ծրագրերի արդյունավետության դանդեղեցմանը։ Անդրադառնալով մեր տարածաշրջանին հարկ է նշել, որ շատ դեպքերում մարդիկ ախտորոշվում են ՁԻԱՀ-ի փուլում։ Ելնելով այս հանգամանքից անհրաժեշտություն է առաջանում կատարելագործել և ուժեղացնել կանխարգելման ծրագրերը տարածաշրջանի երկրներում։ Մասնագետները անդրադարձան նաև ռուս-ուկրաինական պատերազմին, որը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել և առաջիկայում էլ կունենա համաճարակի հաղթահարման արդյունավետության վրա։
Նշենք նաև, որ սեմինարի ընթացքում ելույթներով հանդես են եկել միջազգային մի շարք կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: