2021 թվականի նոյեմբերի 30-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում տեղի ունեցավ «ՄԻԱՎորենք ջանքերը. նոր մարտահրավեր ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի համար» կոնֆերանսը՝ նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան, որը կազմակերպել էր ՄԻԱՎ-ի հակազդման ազգային կոնսորցիումը՝ («Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» , «Փինք», «Ներուժ Զարթոնքի» ՀԿ-ներ) Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աջակցությամբ և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ֆինանսավորմամբ։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, Առողջապահության նախարարության, Գլոբալ հիմնադրամի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (UNAIDS) Հայաստանյան գրասենյակի, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), բժշկական կազմակերպությունների, քաղհասարակության և ՄԻԱՎ-ի նկատմամբ ռիսկային խմբերի ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ներկայացվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, այդ թվում՝ միգրանտների, և ԼԳԲՏ անձանց նկատմամբ կազմակերպությունների կողմից 2020-2021 թթ․ արձանագրված իրավախախտումների, թմրամիջոց գործածող անձանց համայնքնային խնդիրների և կարիքների վերաբերյալ զեկույցները և ուսումնասիրություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԻԱՎ դրական կարգավիճակով, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությամբ պայմանավորված խտրականության դեպքերը, COVID-19-ի և պատերազմի ազդեցությունը խմբերի կյանքի տարբեր ոլորտների, մասնավորապես՝առողջապահական ծառայությունների հասանելիության վրա։