Հունվարի 29-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ում անցկացվեց հերթական մասնագիտական զարգացման դասընթացը: Այս անգամ քննարկման թեման տուբերկուլոզն էր։ Թոքաբանության Ազգային կենտրոնի մասնագետներ՝ թոքախտաբան Հակոբ Աճեմյանն ու հոգեբան Մանե Բաղդասարյանը, ներկայացրին ՏԲ-ի բուժման արդի մեթոդները, մարտահրավերներն ու նորարարական մոտեցումները:

Նրանք անդրադարձան նաև ՏԲ ունեցող անձանց հետ աշխատանքի առանձնահատկություններին։

Այս դասընթացը կազմակերպվել է «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի «ՏԲ ունեցող անձանց խնամք և աջակցություն» նոր ծրագրի շրջանակում, որի մասին ավելի մանրամասն կխոսենք առաջիկայում։