Այսօր՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» հետ համատեղ, Կյանք առանց ցավի ծրագրի շրջանակում նախաձեռնել են՝ «Սոցիալական աշխատողների համար պալիատիվ բժշկական օգնության, ցավային համախտանիշի կառավարման վերաբերյալ» դասընթաց, որին մասնակցում է շուրջ 30 մասնագետ՝ Երեւանից եւ ՀՀ տարբեր մարզերից։
Դասընթացի խոսնակները՝ բժիշկ-փորձագետ Նարինե Մովսիսյանը, իրավաբան-փորձագետ Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը եւ սոցիալական աշխատող Տաթեւ Նալբանդյանը անդրադարձան՝ պալիատիվ բուժօգնության առանձնահատկություններին, արդյունավետ ցավազրկման ապահովմանը, գործող իրավակարգավորումներին, ինչպես նաեւ՝ անդրադարձ կատարվեց սոցիալական աշխատողների դերին՝ պալիատիվ բուժօգնության շրջանակում։
Դասընթացը կշարունակվի նաեւ վաղը եւ կամփոփվի պրակտիկ հարցերի քննարկմամբ։