- ՄԻԱՎ-ի բուժման և կանխարգելման ժամանակակից մոտեցումները
- U=U սկզբունքը
- ՄԻԱՎ-ի փոխանցման և կանխարգելման ուղիները
- ՄԻԱՎ-ով ապրող կանանց և հղիների բժշկական առանձնահատկությունները
- հղիության պլանավորումն ու հղիության ընթացքում անհրաժեշտ մոտեցումները
- մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելումը։
Քննարկվեց նաև թմրամիջոցներ գործածող կանանց առողջապահական կարիքների և նրանց հետ աշխատանքի առանձնահատկությունների թեման՝ կարևորելով անհատականացված, ոչ խտրական և մարդակենտրոն մոտեցումը։ Մասնագիտական գիտելիքը կարող է փոխել ոչ միայն բժշկական պրակտիկան, այլև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը։


