Դասընթացը վարեց Ալեքսեյ Չալաբյանը՝ ներկայացնելով թվային անվտանգության կարևոր սկզբունքները, անձնական տվյալների պաշտպանության գործիքները, առցանց ռիսկերի կառավարման մեթոդները և անվտանգ հաղորդակցության հիմունքները։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու տեսական գիտելիքներին, այլև քննարկելու առօրյա կյանքում հանդիպող թվային անվտանգության մարտահրավերներն ու դրանց հաղթահարման գործնական լուծումները։ Շնորհակալություն Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտին և Ալեքսեյ Չալաբյանին՝ օգտակար և բովանդակալից դասընթացի համար։


