ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում՝ դեկտեմբերի 1-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ը նախաձեռնել է յուրօրինակ միջոցառում, որը հնարավարություն տվեց ցանկացողներին ծանոթանալ ՄԻԱՎ-ով ապրող մարդու հետ՝ լսել, հարցեր ուղղել, զրուցել և բացահայտել նրան:
Նախաձեռնության նպատակն էր խթանել ներառականությունն ու բազմազանությունը՝ մարտահրավեր նետելով կարծրատիպերին և խտրականությանը:
«Մարդկային գրադարան» (Living Library) ձևաչափի մասին.
«Կենդանի գրադարան»-ը կամ «Մարդկային գրադարան»-ը նախապաշարումների և կարծրատիպերի դեմ պայքարի նորարարական միջոց է, որը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում: Սա ազատ ու անկկաշկանդ շփման նոր և յուրօրինակ միջոց է, երբ ընթերցողն ու ընթերցվողը մարդիկ են և ընթերցողն իր նախընտրած գրքին ծանոթանում է առաջին դեմքով: «Մարդկային գրադարան» հանդիպումների ընթացքում կան նախօրոք ընտրված գրքեր՝ մարդկային պատմություններ, և մասնակիցներ՝ ընթերցողներ: «Գրքեր»-ը բացում են իրենց կյանքի էջերը, ընթերցողներն էլ հարցերի միջոցով փորձում են ավելին իմանալ նրանց պատմությունների մասին:


