Օգոստոսի 15-ից 17-ը «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» և UNTF-ի աջակցությամբ նախաձեռնել է՝ «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» թեմայով հանդիպում-դասընթաց ՄԻԱՎ-ով ապրող շուրջ 30 կնոջ հետ: Հանդիպում-դասընթացին անդրադարձ է կատարվել ՄԻԱՎ-ով ապրող կանանց սեռական և վերարտադրողական առողջությանը, ԱՀԿ-ի նոր մոտեցումներին, Հայաստանում կնոջ սոցիալական դերին, ՄԻԱՎ-ի ապաքրեականացմանը, ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանը և նոր իրականության ընդունմանը, պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում ՄԻԱՎ-ով ապրող կանանց քայլերի հաջորդականությանը, ինչպես նաև՝  ինքնախնամքի կարևորությանը:

Հանդիպում-դասընթացի բանախոսներն էին ԻԱԻՄ ՍՀԿ թիմը՝ նախագահ Ժենյա Մայիլյանը, տեղեկատվության, հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Էրիկ Հակոբյանը, սոցիալական աշխատողներ Տաթև Նալբանդյանը և Անի Թերզյանը: Միջոցառման շրջանակում նախաձեռնվեց նաև «Իմ պատմությունը կարևոր է» թեմայով ՄԻԱՎ-ով ապրող կանանց փոխօգնության խումբ, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվել իրենց անձնական պատմություններով, փորձով և ապրումներով: