Վերապատրաստման հերթական դասընթացը «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացվող «ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆՕ կանանց նկատմամաբ գենդերային հիմքով բռնության դեմ հակազդում ՀՀ-ում» ծրագրի շրջանակում: Այս անգամ մասնակիցները «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն էին:

Հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, որի ընթացքում դասընթացավարները մասնակիցների ուշադրությանը ներկայացրին թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց հետ տարվող աշխատանքը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ընդհանուր հիմունքները, ԹՆՕ կանանց հետ աշխատանքի, ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները: Հանդիմպանը խոսվեց նաև անձնական տվյալների պաշտպանության մասին:

Դասընթացավարները «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն մասնագետներն էին՝ ծրագրի ղեկավար Նաիրուհի Սաֆարյանը, հոգեբան Աննա Աբգարյանը, սոցիալական աշխատող Տաթև Նալբանդյանը, իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը, ինչպես նաև Կախվածությունների բուժման ազգային կենտրոն-ի սոցիալական աշխատող Մարիամ Մկրտչյանը: