Այսօր՝ փետրվարի 20-ին, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ գրասենյակում իրականցիները հյուրընկալել են Արարատի պետական բժշկական քոլեջի ուսանողներին։
Նպատակը ԻԱԻՄ ՀԿ աշխատակիցների ու ուսանողների միջև փորձի փոխանակումն էր, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալը , ինչպես նաև՝ սոցիալական աշխատանքի ու ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել ռիսկային խմբերի հետ աշխատանքի առանձնահատկություններին ծանոթանալը։
Հանդիպումները շարունակվելու են նաև փետրվարի 21-ին և 22-ին։ Եռօրյա հանդիպումների նպատակներից մեկն այն է, որպեսզի մասնակիցներն էլ իրենց հերթին համայնքներում՝ իրենց հասակակիցների շրջանում ներկայացնեն ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, ՀՌՎ բուժման և թեմային առնչվող այլ հարցերի մասին ճշգրիտ տեղեկատվություն: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր խումբ ունենալու է մենթոր, որը համակարգելու է խմբերի աշխատանքները համայնքներում:
Եռօրյա հանդիպման ավարտին մասնակիցներին տրվելու են վկայականներ: