«Իրական Աշխարհ,Իրական Մարդիկ» ՀԿ-ը շարունակում
է նպաստել տարբեր կենտրոնների
մասնագետների վերապատրաստմանն ու կարողությունների զարգացմանը՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ
միացյալ ծրագրի շրջանակում իրականացվող
«ՄԻԱՎ-ով
ապրող և ԹՆՕ կանանց
նկատմամաբ գենդերային
հիմքով բռնության
դեմ հակազդում
ՀՀ-ում» ծրագրի միջոցով:
Հերթականը ս.թ.
սեպտեմբերի 19-ին էր, որն անցկացվեց Խարբերդի մասնագիտացված մանկատան աշխատակիցների
համար: Դասընթացավարները «Իրական Աշխարհ,
Իրական Մարդիկ» ՀԿ-ն մասնագետներն
էին՝ կազմակերպության նախագահ Ժենյա
Մայիլյանը, հոգեբան Աննա Աբգարյանը, սոցիալական աշխատող Տաթև Նալբանդյանը, իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը, ինչպես նաև
ԿԲԱԿ-ի սոցիալական աշխատող Մարիամ Մկրտչյանը:
Հանդիպմանը մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց` ՄԻԱՎ/ՁԻԱՀ ընդհանուր հիմունքները, թմրամիջոցներից կախվալություն
ունեցող անձանց հետ տարվող աշխատանքը, ԹՆՕ կանանց հետ աշխատանքի, ՄԻԱՎ-ով ապրող անձանց
հետ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները:
Հանդիմպանը խոսվեց նաև անձնական տվյալների պաշտպանության մասին: Դասընթացն ավարտվեց
մասնակիցների ու դասընթացավարների հարցուպատասխանով: