Հունիսի 13-ին, «Իրական Աշխրահ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի գրասենյակում էին Արարատի բժշկական քոլեջի ուսանողները։ Վերջիններս մասնակցեցին «Երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելում հավասարակիցների ներգրավմամբ» խորագրով դասընթացին։
ԻԱԻՄ ՍՀԿ-ի սոցիալական աշխատողներ Տաթև Նալբանդյանն ու Մարիամ Կարապետյանը ուսանողներին ներկայացրին ՄԻԱՎ-ի ըդնհանուր հիմունքները, խոսեցին ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հետ աշխատանքի առանձնահատկությունների և մոտեցումների մասին։
Դասընթացի ավարտից հետո, ինչպես նախորդ անգամ այս անգամ էլ կձևավորվեն խմբեր: Խմբերի անդամների համար կկազմվի ժամանակացույց, որի շրջանակում վերջիններս իրենց հավասարակիցների տարբեր խմբերում պետք է իրականացնեն թրեյնինգներ: Ընթացքին կհետևեն ԻԱԻՄ ՍՀԿ-ի թիմի անդամներից կազմված մենթորների խումբը:
Դասընթացն առաջին անգամ չէ, որ կազմակերպությունն իրականացնում է Արարատի բժշկական քոլեջի հետ համատեղ։ 2022-2023թթ․-ին էլ դասընթացին մասնակցում էին ուսանողներից կազմված մի քանի խումբ։