Հոկտեմբերի 6-ին՝ իր գրասենյակի հարկի տակ, մեր թիմը հյուրընկալեց կազմակերպության՝ գործընկերներին, նախկին աշխատակիցներին, համախոհներին, աջակիցներին, պետական գերատեչությունների աշխատակիցներին և ընկերներին:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված մեր թիմը որոշեց 20-ամյա տարեդարձը նշել՝ համեստ և պաշտոնական ձևաչափում:
Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ կազմակերպության 20-ամյա գործունեությանը՝ տեղադրված տաղավարների միջոցով:
Այնուհետև մեկնարկեց միջոցառման պաշտոնական հատվածը, որի շրջանակում ելույթով հանդես եկավ կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանը: Վերջինս իր խոսքում շնորհակալություն հայտնեց կազմակերպության հիմնադիրներին, մասնավորապես՝ Հովհաննես Մադոյանին, ինչպես նաև բոլոր գործընկերներին, աջակիցներին ու համախոհներին՝ տարիների համագործակցության համար: Ժենյա Մայիլյանն ընդգծեց նաև այն, որ ԻԱԻՄ ՍՀԿ թիմը կարևոր է համարում, որ տարիներ շարունակ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ վստահում են ԻԱԻՄ-ի աշխատակիցներին և շարունակում ճանապարհը իրենց հետ միասին:
Այնուհետև հյուրերի ուշադրությանը ներկայացվեց «Մենք» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է այս տարի և որը պատմում է կազմակերպության՝ աշխատակիցների փոխահարաբերությունների, ավանդույթների, անցած ուղղու, դժվարությունների և դրանք հաղթահարելու մասին:
Միջոցառմանը ԻԱԻՄ նախագահի համար անակնկալ էին նախատեսել կազմակերպության աշխատակիցները, որը հանձնեցին Աննա Աբգարյանն ու Նաիրուհի Սաֆարյանը: Վերջիններս հանձնեցին խորհրդանշական արձանիկ և շնորհակալագիր՝ ԻԱԻՄ ՍՀԿ թիմի և շահառուների հանրույթի անունից:
Միջոցառման ընթացքում տեղադրվել էր նաև «Հանգանակության արկղ»: Հավաքված ողջ հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված ՄԻԱՎ-ով ապրող մեր հայրենակիցների կարիքների բավարարմանը: